Առավոտյան երկու ձու ուտելն օգնում է նիհարել

18:11   15 օգոստոսի, 2021

Այսօր գրեթե բոլորը պայքարում են ավելորդ քաշի եւ ճարպակալման դեմ։ Գիտնականները ուսումնասիրություն են կատարել եւ համոզվել, որ առավոտյան երկու ձու (եւ խաշած, եւ ձվածեղ) օգտագործող մարդիկ ավելի արագ են ազատվում ավելորդ կիլոգրամներից, քան մյուսները։ Հետազոտողների պնդմամբ՝ ձվի ազդեցության գաղտնիքը արագ հագենալն է։ Ավելին, ձու ուտելուց հետո տեւական ժամանակ քաղցի զգացում չի առաջանում։

Փորձը կատարվել է ավելորդ քաշի խնդիրների ունեցող կանանց հետ։ Նրանց ամեն առավոտ նախաճաշին երկու ձու են տվել։

Երկու ամիս անց պարզվել է, որ առավոտյան երկու ձու օգտագործած կանայք 2/3 անգամ ավելի շատ կիլոգրամ են կորցրել, իսկ իրանը կրկնակի բարակել է։ Բացի այդ, այս կանայք ավելի ակտիվ ու աշխույժ են եղել ու ավելի քիչ են սնվել օրվա ընթացքում։ Գիտնականները այս հանգամանքը բացատրում են ձվի սպիտակուցային բաղադրությամբ։


Աղբյուրը՝ Otvetin



© NEWS.am STYLE