21:46 12 օգոստոսի, 2021Երգչուհի Զարուհի Բաբայանը նոր լուսանկար է հրապարակել, որի մեկմաբանություններում կիսվել է իր մտքերով։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երգչուհին բաց գույնի հագուստ է կրում։ Նա հավաքել է մազերն ու արտահայտիչ շպար է ընտրել։ Կերպարն ամբողջացրել են խոշոր աքսեսուարները՝ ականջօղերը։ «Վառ ամառային գույները երբեմն հոգնեցնում եւ հակառակ ազդեցություն են ունենում մարդու տրամադրության վրա»,- մեկնաբանություններում գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում սիրված երգչուհին պատկերված էր ամուսնու հետ։ Նրանք ջերմ գրկախառնված էին։ Զարուհի Բաբայանի մազերը հավաքված էին, առանց շպարի էր։ Զույգը կրում էր սպիտակ հագուստ, ինչի մասին էլ երգչուհին անդրադարձել էր գրառման մեջ։