«Սիրուն». Մարինկա Խաչատրյանի ամառային կերպարը

18:48   12 օգոստոսի, 2021

Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին սպիտակ շորտ է կրում ու շապիկ, վառ տոպ։ Մարինկան արձակել է մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ լայնեզր գլխարկ, արեւային ակնոց, վզնոց։ Հետեւորդները նրան դրական խոսքեր են գրել․ «Սիրուն», «պայծառ աղջիկ»։

Ավելի վաղ տեղադրված կադրերում դերասանուհին ջինսե տաբատ էր կրում եւ վերնաշապիկ։ Մարինկան հավաքել էր մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ Կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցը։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու հաճոյախոսություններ էին արել դերասանուհուն․ «Անուշիկ աղջիկ»։



© NEWS.am STYLE