Տղամարդկանց 5 տեսակ, որոնց կողքին կանայք կորցնում են կերպարանքը

21:39   20 օգոստոսի, 2021

1. Կարիերիստ

Դու. սիրում ես եւ կարողանում ես փող վաստակել: Որքան առաջ ես գնում, այնքան ավելի ես սիրում եւ կարողանում: Իսկ ռոմանտիկ ժամադրությունները, նախատեսված ուղեւորությունները դեպի ծով, աղջկան թեկուզ գազանանոց ուղեկցելու խոստումները կսպասեն: Քո ընկերուհին չի կարող չհասկանալ. դու վաստակող ես, դու հերթական մամոնտի որսով ես զբաղված, ավելի ճիշտ` միլիոնի, իսկ նա պետք է խելոք լինի եւ առանց ձայն հանելու նստի եւ սպասի, թե իր պարոնը երբ կհայտնվի որսը ձեռքին: Դա չի՞ երազում ցանկացած նորմալ կին:   

Կինը. եթե ցանկացած հակամարտություն ավարտվում է նրանով, որ դու նրան պլաստիկ քարտ ես հանձնում` մաղթելով «Ուրախացնել իրեն», աղջիկն անխուսափելիորեն կսկսի քեզ ընկալել որպես բանկոմատի շնչավոր տարբերակի: Որի հետ շփումը, պարզ է, որեւէ մտերմություն չի ենթադրում, այդ թվում` ինտիմ բնույթի: Ժամանակի հետ դա նրան նույնիսկ հարմար է թվում: Չէ որ եթե դու հանկարծ սեքս ուզենաս,  (չնայած, լուրերի համաձայն, նման տղամարդիկ օրգազմ են ապրում միայն հաջող գործարքից հետո), դու առանց խնդրի քեզ համար կգտնես որեւէ մեկին: Կամ էլ, ծայրահեղ դեպքում, կգնես: 

2. Կանանց սիրելի 

Դու. թվում է, թե խելքի ես եկել, բայց ասես ոչինչ եւ ոչ ոք քեզ չի խանգարում այն ամուր  հետույքով մատուցողուհուն տանել ժամավճարով մոթել: Ինքնահաստատվելով եւ պահպանելով ժառանգական կնամոլի կերպարը, դու հախուռն սիրահետում ես կին գործընկերներին, խանութներում առանց բեղերի վաճառողներին, աղջիկ ընկերուհիներին եւ ազգականուհիներին: Միաժամանակ հետեւում ես երկաթե կանոնին.   «նայել կարելի է, բայց ձեռք տալ` ոչ» (կամ էլ` ընդամենը մի երկու բաժակից հետո եւ միայն հետույքին, ոչ ավելի), ինչը քեզ իրավունք է տալիս քեզ օրինավոր մարդ եւ  ընտանիքի օրինակելի հայր համարել: 

Կինը. ի վիճակի չէ պարզել է, թե որտեղ է ավարտվում կերպարի վրա աշխատանքը եւ որտեղ է սկսվում իրական դավաճանությունը, նա սկսում է նրանից, որ   նյարդայնորեն ստուգում է  քո հեռախոսն ու փոստը:  Հետո փորձում է քեզ ստիպել, որ քեզ ուղեկցի գործուղումների, կորպորատիվ հավաքույթների ընթացքում եւ լրտեսի ընդհանուր ընկերների միջոցով, թե այդ ինչ գործնական հանդիպմանն ես մինչեւ կեսգիշեր նստում:  Ի վերջո, որպես կանոն, այն անմխիթար եզրակացությանն է հանգում, որ այնուամենայնիվ, երեւում է, դավաճանում ես իրեն (ուղղակի նա բավականաչափ լավ չի ստուգում եւ հետեւում) եւ որոշում է նմանատիպ միջոցներ ձեռք առնել իր ներքին ֆենշույն ինչ-որ կերպ վերականգնելու համար:  

3. Ստեղծագործական խառնվածք 

Դու. քեզ բարձր ես դասում զուգարանակոնքը նորոգելու գործից («դրա համար սանտեխնիկներ կան»), քո երեխայի մանկապարտեզի տնօրենի հետ վիճելուց («ինձ գիշերօթիկ էին ուղարկում եւ մինչեւ 6 տարեկան գնդերով շիլայով էին կերակրում, բայց ոչինչ, նորմալ մեծացել եմ») եւ հարեւանների հետ հարցեր պարզելուց (նույնիսկ երբ գիշերվա երեքին աղմուկ ես բարձրացնում): Ոչ, դու կնոջդ կոչ չես անում իրեն էլ այդպես պահել: Ուզում է նորոգել, վիճել, հարցեր պարզել մի խոսքով` հարցեր լուծել, թող զվարճանա: Իսկ դու առայժմ կպառկես բազմոցին եւ Շոպենհաուեր կկարդաս բնօրինակի լեզվով:

Կինը. կամ վերածվում է ուղեղը կտցող թռչնակի, որն իր ամեն խնդրանքը  20 անգամ այնպես է կրկնում, ասես դիմում է մտավոր հետամնաց ծովախոզուկի: Կամ էլ երկու պողպատե ձու է աճեցնում եւ դառնում է ընտանիքի գլխավորը եւ քեզ հետ խոսում է հրամայական, ներողամիտ առոգանությամբ: 

4. Չափազանց ինքնավստահ   

Դու. կարծում ես, որ ձեր զույգում «աստղը», անկասկած, դու ես: Դու հաջողակ ես  («վաստակում եմ, ծնողներից առանձին եմ ապրում»), գրավիչ ես («կանայք ինձ հանգիստ չեն տալիս, իրենք են կպչում ինձ»), առողջությունից պայթում ես («չեմ ծխում/խմում,»), իսկ նա… Իսկ նա ի՞նչ: Սովորական գորշ մկնիկ է, որը հասկանում է, որ դու կարող էիր քեզ թույլ տալ ավելի բարձրակարգ կին ընտրել (իսկ ինչպե՞ս չհասկանա, եթե դու կանոնավոր կերպով նրան տեղեկացնում ես դրա մասին): Բայց, որպես ազնիվ մարդ` եւս մի ադամանդ քո արժանիքների թագի վրա, չես լքում նրան` թույլ տալով, որ սիրի եւ փայփայի քեզ: 

Կինը. ժամանակի հետ սկսում է ավելի շատ լռել եւ քեզ նայել հիպնոսացած լեմինգի նման՝ մոռանալով, որ մի ժամանակ նա իր ցանկություններն ուներ, պլանները, հավակնությունները: Եվ ինքն էլ դա չնկատելով` վերածվում է դատարկ տեղի, աննշան հավելման Նորին Մեծությանը` ցույց տալով, թե դու որքան իրավացի էիր այդ առումով: 

5. Իդեալական ընկեր

Դու. Ընկերության հոգին ես եւ ոչ մեկին չմերժող մարդ, որը հանուն ընկերների ինչ ասես, կանի: Իսկ դու չափից շատ ընկեր ունես: Բայց նրանց բոլորին միավորում է մի ընդհանուր գիծ` լիակատար անօգնականություն տնտեսակենցաղային հարցերում:

Այսպես, նրանք ի վիճակի չեն առանց քեզ օդանավակայանից տուն հասնել (որովհետեւ գիշերը դու սլանում ես դիմավորելու, չնայած կնոջդ մոտ ծննդաբերական ցավեր են): Ի վիճակի չեն լուծել իրենց անձնական կյանքի խնդիրները (նշանակում է` անհրաժեշտ է հյուրասենյակի  բազմոցը մեծահոգաբար դնել լավագույն ընկերոջ տրամադրության տակ, որը ամուսնալուծության եզրին է եւ ավելորդ հարցեր չտալ): Չեն կարողանում փող կուտակել  վերանորոգման կամ արձակուրդի համար (ինչի՞ համար, եթե միշտ հնարավոր է անհրաժեշտ գումարը անորոշ ժամանակով քեզնից վերցնել): Եվ խնդիր չէ, որ դու ինքդ մինչեւ կոկորդդ խրված ես հոգսերի մեջ. այնպիսի մաշված վիճակում, ինչպիսին քո մեքենան է, եթե գնեն էլ, միայն ` որպես մետաղաջարդոն, իսկ փողը միայն կիսաֆաբրիկատների է հերիքում, դրանք էլ միշտ հյուրերին են բաժին ընկնում: Բայց կարեւորը` նրանք ընկերներ են: Չէ՞ որ կկորեն առանց քեզ: 

Կինը. Փոխանակ հպարտանա, որ իրեն այդպիսի առատաձեռն եւ սրտակից տղամարդ է   բաժին հասել, գնալով ավելի հիմնավոր է հաստատվում չար վհուկի կերպարում, որն ամեն հեռախոսազանգին պատասխանում է ճչացող.  «Ինչ, էլի՞» արտահայտությամբ, թաքցնում է փողը եւ տհաճություններ է ասում ընկերներիդ, որոնք որոշել են ինքնաբուխ կերպով գիշերը գալ մի բաժակ խմելու:  

Աղբյուրը` MyJane.ru



© NEWS.am STYLE