Դիետա սլացիկ կազմվածք ունենալու համար

19:11   21 օգոստոսի, 2021

6 օրվա ընթացքում այդ սննդակարգը թույլ կտա 4-5 կգ-ով նիհարել: Ամենից ավելի դժվար կլինի դիմանալ առաջին բեռնաթափման փուլին, որը սնունդը սահմանափակում է ընդամենը  4 բաժակ հյութով եւ կաթով: 2-րդ փուլը ցածրածխաջրայինն է, որին հետեւում են մրգաբանջարեղենային օրերը: Ընդհանուր առմամբ, սննդակարգը շատ ցածրկալորիական է, այդ պատճառով խորհուրդ չի տրվում նշված ժամանակից ավելի երկար հետեւել դրան:  

Օրեր 1-2 

2 բաժակ կաթ եւ 2 բաժակ տոմատի հյութ: 

Օրեր 3-4 

Նախաճաշ. Սեւ հացի բարակ շերտ, որի վրա բարակ կարագ է քսած եւ մի թեյի գդալ մեղր:  

Ճաշ. 100 գ խաշած հավ կամ ձուկ օրը մեջ: 

Ընթրիք. առանց կարագի պատրաստված 2 ձու:

Օրեր 5-6

Նախաճաշ. 2 խնձոր կամ 2 նարինջ: 

Ճաշ. Բանջարեղենով աղցան առանց կարտոֆիլի, մայոնեզի կամ թթվասերի:

Ընթրիք. Ցանկացած միրգ, բացի բանանից:

 

Աղբյուրը` Dieta.ru



© NEWS.am STYLE