«Նորքի բարձունքը․ մայրամուտն ու հորիզոնը». Նազենի Հովհաննիսյանի լուսանկարը

20:43   12 օգոստոսի, 2021

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում էլեգանտ կերպարում է։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին մուգ գույնի, երկար զգեստ է կրում։ Նազենին հավաքել է մազերն ու կերպարն ամբողջացրել աքսեսուարով՝ ժամացույց։ «Երեւանը: Նորքի բարձունքը: Մայրամուտն ու Հորիզոնը»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է նա։ 

Օրեր առաջ կադրերում դերասանուհին բաց գույնի, երկար զգեստ էր կրում, բարձրակրունկներ, որոնք համադրել էր գլխարկի հետ։ Նա վառ շպարով էր, մազերը հավաքված էին։ Հայտնի հաղորդավարուհին մեկնաբանություններում օգտագործել էր «անկշիռ» ու «քամոտ» հեշթեգերը ու գրել․ «Եվ 50+ գլխարկն անպակաս»։



© NEWS.am STYLE