«Փայլում ես». Մերի Մակարյանի շքեղ կերպարը

17:59   12 օգոստոսի, 2021

Դերասանուհի Մերի Մակարյանն այսօր նշում է ծննդյան օրը։

Վերջին տարիներին ԱՄՆ-ում բնակվող դերասանուհին այդ առիթով նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր էլեգանտ կերպարը։ Կադրերում դերասանուհին երկար զգեստ է կրում, որը համադրել է բարձրակրունկների հետ։ Մերի Մակարյանն արձակել է մազերը, նախընտրել արտահայտիչ դիմահարդարում։ Կերպարն ամբողջական է դարձրել նուրբ վզնոցը։ Մեկնաբանություններում հետեւորդները շնորհավորել են դերասանուհուն ու նրան դրական խոսքեր գրել․ «Գեղեցկուհի», «փայլում ես»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Մերին սեւ զգեստ էր կրում։ Դերասանուհին արձակել էր ուղիղ հարդարված մազերը, նախապատվություն էր տվել արտահայտիչ շպարին, որն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ «Այս երեկոյի տրամադրությունը»,- հրապարակումը մակագրել էր նա։



© NEWS.am STYLE