Դեւիդ Շվիմերի ներկայացուցիչը հերքել է լուրերը, թե դերասանը սիրավեպ ունի Ջենիֆեր Էնիսթոնի հետ

18:04   12 օգոստոսի, 2021

«Ընկերները» սերիալի աստղեր Ջենիֆեր Էնիսթոնն ու Դեւիդ Շվիմերը, հնարավոր է, ռոմանտիկ հարաբերություններ չունեն։ Այս մասին հայտարարել է դերասանի ներկայացուցիչը։

Արտիստները, որոնք կատարել են Ռեյչել Գրինի եը Ռոս Գելերի դերերը, էկրաններին շատերի սիրելի զույգն էին, սակայն նրանց սերիալային սիրավեպն իրականի չվերածվեց, հայտնում է Fox News-ը։

Էնիսթոնն ու Շվիմերը «Ընկերները․ Վերամիավորում» հատուկ թողարկման ընթացքում խոստովանել են, որ կատակերգական սերիալի նկլարահանումներ ընթացքում սիրահարվել էին միմյանց։ Դրանից հետո լրատվամիջոցներում լուրեր տարածվեցին, որ զույգը սկսել է հանդիպել։ Աղբյուրները պնդում էին, որ Դեւիդն ու Ջենիֆերը սկսել են միասին ժամանակ անցկացնել։

«Սիրավեպի մասին լուրերում իրականություն չկա»,- հայտարարել է ներկայացուցիչը։

Ինսայդերները հայտնել էին, որ դերասանները սկսել են հաղորդագրություններ փոխանակել լրացուցիչ էպիոդի նկարահանումներից անմիջապես հետո։ Նախորդ ամիս Դեւիդը Նյու Յորքում գտնվող իր բնակարանից մեկնել է՝ Լոս Անջելեսում Ջենիֆերին հանդիպելու համար։ Նրանք շփվել են, գինի խմել եւ զբոսնել Էնիսթոնի խաղողի այգիներում։ Սակայն, հնարավոր է, այդ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ջենիֆեր Էնիսթոնին համացանցում հալածանքի են ենթարկել։ Արտիստին քննադատել են այն մարդկանց մասին արտահայտություններց հետո, որոնք հրաժարվում են պատվաստվել COVID-19-ի դեմ։

 



© NEWS.am STYLE