Հայտնի է «Տատու» խմբի փլուզման պատճառը

20:12   12 օգոստոսի, 2021

«Տատու» խումբը փլուզվել է պրոդյուսների եւ երաժիշտների միջեւ ներքին կոնֆլիկտի պատճառով, որոնք աշխատում էին երգչուհիներ Յուլյա Վոլկովայի եւ Լենա Կատինայի հետ, հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով հեռուստահաղորդավարուհի Ասյա Կալյասինայի խոսքերը։

Նրա խոսքով՝ «Տատուն» արհեստականորեն պրոդուսինգի ենթարկված խումբ է, որն ի վճակի չէր ինքուրույն գոյություն ունենալ։ Երաժշատական կոլեկտիվը շարունակել է գործունեությունը միայն դրա շուրջ հավաքված մարդկանց շնորհիվ։ Կալյասինան հայտարարել է, որ երբ այդ մարդկանց միջեւ կոնֆլիկտ է առաջացել, «Տատուն» դադարել է գոյություն ունենալ որպես խումբ, որովհետեւ Վոլկովան ու Կատինան իրենցից ոչինչ չէին ներկայացնում։

Հեռուստահաղերդավարուհին հավելել է, որ երգչուհիները հյուծվում էին մշտական շրջագայությունների պատճառով։

«Ես հիշում եմ՝ ինչպես էինք Ֆրանսիա մեկնում, եւ այնտեղ մեզ երկրպագուները դիմավորում էին օդանավականում՝ 1000 մարդ՝ ձեռքներին պաստառներ։ Նրանք ասում էին․ «Աստված իմ, երբ տուն կգնանք։ Տուն ենք ուզում»։ Նրանք չէին գնահատում այն, ինչ ունեին։ Այդ պատճառով էլ արագ կորցրել են դա»,- պատմել է նա։



© NEWS.am STYLE