«Իմ փոփոխական աշխարհի մեջ իմ անփոփոխ ու մնայուն»․ Մարիամ Ալեքսանյանի շնորհավորանքը եղբորը

23:46   12 օգոստոսի, 2021

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է եղբոր հետ։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում քուր ու եղբայր ջերմ գրկախառնված են։ Հրապարակմանը կից երիտասարդ դերքասանուհին շնորհավորելով եղբոր ծննդյան օրը՝ գրել է․ «Շնորհավոր ծնունդդ, իմ փոփոխական աշխարհի մեջ իմ անփոփոխ ու մնայուն: Սիրում եմ անսահմա՜աան»:

Ավելի վաղ տեղադրված լուսանկարում դերասանուհին սպիտակ զգեստ էր կրում։ Մարիամը հավաքել էր մազերն ու բնական շպար էր ընտրել։ Կերպարն ամբողջացրել էր աքսեսուարը՝ շարֆը։



© NEWS.am STYLE