Երեք պատճառ, թե ինչու չեք գրավում լավ տղամարդկանց

21:12   23 օգոստոսի, 2021

1. Ձեզ այնպես եք պահում, կարծես ձեզ տղամարդ պետք չէ

Բավական է պնդեք, որ սրճարանում ինքներդ պետք է վճարեք ձեզ համար, ինքներդ բացեք դուռը եւ տղամարդուն հասկացնեք, որ նա ձեզ պետք չէ:

2. Դուք չափազանց կպչուն եք

Դա ոչ միայն վանում է տղամարդկանց, այլեւ ձեզ խանգարում է հասկանալ ձեր զգացմունքները: Դուք այնքան եք տարվել նրան նվաճելով, որ ինչ-որ պահի չեք հասկանում՝ արդյոք նա ձեզ ընդհանրապես պե՞տք է: Փորձեք հետեւել ձեր զգացմունքներին:

3. Դուք չեք կարողանում սեր ընդունել

Բանն այն է, որ տղամարդը սիրահարվում է, երբ սեր է տալիս, հոգատարություն, ուշադրություն, պաշտպանություն: Տղամարդը պետք է իրեն կարեւոր զգա: Սկսեք փոքրից. սովորեք ընդունել նրա ծաղիկները, նվերները, հրավերները: Ի պատասխան՝ պարզապես շնորհակալություն հայտնեք:

 

Աղբյուրը՝ MyJane.ru



© NEWS.am STYLE