Ութ նշան, որ ձեզ հետ հարաբերությունները նրան չեն հետաքրքրում

21:12   25 օգոստոսի, 2021

1. Նա առաջինը չի կապվում ձեզ հետ, իսկ եթե երբեմն անում է դա, ապա չի զանգահարում, միայն գրում է:

2. Նա լողում է հոսանքի ուղղությամբ եւ չի ցանկանում զարգացնել ձեր հարաբերությունները, դրանք նոր մակարդակի հասցնել:

3. Նա ձեր մասին ոչ ոքի չի պատմում, ոչ ոքի հետ չի ծանոթացնում:

4. Նա հայտնվում է միայն այն ժամանակ, երբ ձեզանից ինչ-որ բան է պետք. օգնություն, գումար, ուշադրություն, սեքս:

5. Նա ձեզ հետ անելիքները վերջին րոպեին է ծրագրում: Եթե նույնիսկ գիշերվա ժամը 2-ն է:

6. Նա կարող է վեճ հրահրել, որպեսզի ինքներդ հասկանաք ակնարկն ու լքեք նրան՝ ազատելով պատասխանատվությունից:

7. Իսկ երբ լքում եք նրան, որոշ ժամանակ անց կապվում է ձեզ հետ, որպեսզի վստահ լինի, որ դեռ իրենն եք: Բայց չի ուզում վերադարձնել ձեզ:

8. Նա չի բաժանվում իր ընկերուհուց/կնոջից: Բայց ուզում է, որպեսզի խղճաք իրեն:

 

Աղբյուրը՝ Kleo



© NEWS.am STYLE