Բրիթնի Սփիրսի հայրը պատրաստ է հրաժարվել դստեր նկատմամբ խնամակալությունից

09:08   13 օգոստոսի, 2021

Ջեյմի Սփիրսը՝ ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսի հայրը, համաձայնել է հրաժարվել դստեր նկատմամբ խնամակալությունից։ Այս մասին հայտնում է «Variety» ամսագիրը՝ վկայակոչելով դատական փաստաթղթերը։

Պարբերականի տեղեկություններով՝ Սփիրսի փաստաբանը համապատասխան ծանուցումն ուղարկել է Լոս Անջելեսի (Կալիֆոռնիա նահանգ)։ «Թեեեւ պարոն Սփիրսը անդադար անհիմն հարձակումների թիրախ է, նա կարծում է, որ դստեր նկատմամբ իր խնամակալությունը շարունակելու պատճառով հրապարակային դիմակայությունը դստեր հետ չի բխի դստեր շահերից»,- փաստաթղթից մի հատված մեջբերել է պարբերականը, որում նշում է, որ այդ որոշման համար այլ հիմքեր չեն եղել։

Ըստ ներկայացված միջնորդության՝ երգչուհու հայրը պատրաստ է համագործակցել դատարանի հետ՝ նրա ֆինանսական միջոցների վերահսկողության իրավունքը պրոֆեսիոնալ աուդիտորի փոխանցելու համար, ինչը պահանջել է Բրիթնի Սփիրսի նոր փաստաբան Մեթյու Ռոզենգարթը։

2008թ․-ին Սփիրսը մասնակիորեն անգործունակ է ճանաչվել թմրանյութերի հետ կապված խնդիրների եւ նրա հոգեկան առողջության հետ կապված կասկածների պատճառով։

 



© NEWS.am STYLE