«Լուռ լինել չի նշանակում հանձնվել». Սարգիս Գրիգորյան

10:37   13 օգոստոսի, 2021

Դերասան Սարգիս Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում կիսվել է իր մտքերով։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, դերասանը պատկերված է մարզվելիս։ «Լուռ լինել չի նշանակում հանձնվել։ Լռության մեջ ծնվում են մտքեր, որ ծանրակշիռ են։ Հաճախ է պետք լռել, որ ասածդ արժեք ունենա»,- մեկնաբանություններում գրել է նա։

Ավելի վաղ դերասանն ընտանեկան լուսանկար էր հրապարակել։ Կադրերում դերասանը պատկերված էր կնոջ՝ պարուհի Մանո Գրիգորյանի հետ։ Կադրում զույգը մեղմ գրկախառնված էր։ «Մենք»,- հրապարակման մեկնաբանություններում գրել էր դերասանը։



© NEWS.am STYLE