«Սիրուն». Հասմիկ Խոջյանի լուսանկարը Պարզ լճից

13:49   13 օգոստոսի, 2021

Դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարն արվել է Պարզ լճում։ Դերասանուհին բաց գույնի ջինսե տաբատ է կրում, վարդագուն շապիկ։ Հասմիկը սպորտային կոշիկներ է ընտրել, արձակել մազերը։ Կերպարն ամբողջացնում են արեւային ակնոցն ու ժամացույցը։ Հետեւորդները նրան դրական խոսքեր են գրել․ «Սիրուն»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին ծաղկային պրինտով զգեստ էր կրում։ Հասմիկն արձակել էր մազերն ու շպարված չէր։ Կերպարն ամողջական էին դարձնում աքսեսուարները՝ արեւային ակնոց, լայեզր գլխարկ։ «Ժպտա՜ կյանքին եւ վստահ եղիր, որ կյանքն էլ քեզ կժտա։ Սիրիր եւ վայելիր կյանքն այնպես, որ հիշարժան դարձնես ամեն օրդ։ Մի՛ բողոքիր: Հիշի՛ր, որ յուրաքանչյուրիս կյանքում կան բարդություններ և որ դրանք պարզապես պետք է հաղթահարել։ Ոչ ոք իդեալական չէ: Աշխատիր ինքդ քեզ վրա՝ մտքիդ, մարմնիդ եւ ուղեղիդ։ Մոտիվացրու ինքդ քեզ այն ամենով, ինչից դու հաճույք ես ստանում։ Շրջապատիր քեզ այն մարդկանցով, ովքեր քեզ ժպիտ են պարգեւում ու երջանկացնում են»,- գրել էր նա։

 



© NEWS.am STYLE