Փորձում են աջակցել. ինչպես է արքայական ընտանիքն արձագանքել արքայազն Էնդրյուի հասցեին բռնության մեղադրանքներին

14:34   13 օգոստոսի, 2021

Արքայազն Էնդրույի շուրջ սկանդալը շարունակվում է արդեն մի քանի տարի։ Օրերս հայտնի է դարձել եւս մեկ կնոջ հայցի մասին սեռական ոտնձգության վերաբերյալ։ Վիրջինիա Ջուֆրեն, որն ավելի վաղ Ջեֆրի Էպշտեյնին եւ Գիսլեյն Մաքսվելին մեղադրել է սեռական շահագործման նպատակով իրեն վաճառելու մեջ, համապատասխան փաստաթղթերը ներկայացրել է Նյու Յորքի դատարան։

Նոր հայցն արքայազն Էնդրույի դեպքում նշանակում է հերթական դատական վեճ, իսկ թագավորական ընտանիքի համար՝ անհանգստության եւս մեկ առիթ։ Բնականաբար, Էնդրույի մասնակցությունն այդ մութ պատմությանը ստվեր է նետում բրիտանական միապետության վրա։ Սակայն անկախ իրենց վիճակից՝ արքայական ընտանիքի անդամները փորձում են աջակցել շնորհներից զրկված արքայազնին։

Էնդրույի կողմից է հանդես է եկել նրա ավագ եղբայրը՝ արքայազն Չարլզը։ «Չարլզը սիրում է եղբորն ու կարեկցում է նրան՝ անկախ հանրային զայրույթից ու տարակուսանքից, որին բախվում է Էնդրուն»,- հայտնում է The Times-ի աղբյուրը։ «Դա անցանկալի հարված կհասցնի ամբողջ ընտանիքի համբավին։ Արքայազն Չարզլը վաղուց հանգել է այն եզրակացությանը, որ դա, հնարավոր է, անլուծելի խնդիր է»,- հավելել է աղբյուրը։ Միեւնույն ժամանակ, Չարլզն ու նրա որդին՝ Ուիլյամը, լրջորեն անհանգստացած են Յորքի արքայազնի փաստաբանների գործողությունների պատճառով։ Նրանք մինչ այժմ չեն արձագանքել Վիրջինիայի հայտարարություններին։

Ի դեպ, նախկինում Էնդրյուն ամեն կերպ հերքել է, թե ծանոթ է եղել ենթադրյալ զոհի հետ, սակայն արխիվում լուսանկարներ են գտնվել, որոնք հակառակն են ապացուցում։

Երբ Էնդրյու շուրջ սկանդալը նոր էր բարձրանում, նա անմիջապես թողել է թագավորական պարտականություններն ու դադարել ներկայանալ հանրային միջոցառումներին, այդ թվում նրան չեն նկատել դստեր՝ արքայադուստր Բեատրիսի հարսանիքն։

 



© NEWS.am STYLE