Ընտանեկան կադրեր. Անի Խաչիկյանը՝ որդու հետ

14:07   13 օգոստոսի, 2021

Դերասանուհի Անի Խաչիկյանն ընատենեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում դերասանուհին պատկերված է որդու հետ։ Սեւ-սպիտակ կադրերում Անին ջերմ համբուրում է որդուն։ «Միասին ամենուր»,- հրապարակումն անգլերենով մակագրել է դերասանուհին։ Կադրերն արվել են հանգստի ընթացքում։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին առանց շպարի էր, նրա մազերը հավաքված էին։ Անին զոլավոր վերնաշապիկ եւ բաճկոն էր կրում։ Երկրպագուները երիտասարդ մայրիկին բազմաթիվ հաճոյախոսություններ էին ուղղել․ «Լույս», «նուրբ»։



© NEWS.am STYLE