Հայտնի է «Տանը միայնակ» կատակերգության վերաթողարկված տարբերակի պրեմիերայի օրը

17:43   13 օգոստոսի, 2021

«Disney+» սթրիմինգային ծառայությունը հայտնել է, թե երբ տեղի կունենա «Տանը միայնակ» կատակերգության ռեմեյքի պրեմիերան։ Այն կցուցադրվի նոյեմբերի 12-ին, հայտնում է Deadline-ը։ Ֆիլմը կկրի «Միայնակ սիրելի տանը» անվանումը։ 

View this post on Instagram

A post shared by Disney+ (@disneyplus)

Գլխավոր հերոսի՝ Մաքս Մերսերի կերպարը կմարմնավորի 12-ամյա Արչի Յեթսը («Ջոջո ճագարը»)։ Մաքսի ընտանիքը տոներին Ճապոնիա է մեկնում, իսկ նա ստիպված է միայնակ մնալ եւ դիմակայել կողոպտիչների զույգին, որոնք մտադիր են նրա ծնողներից անգին զարդ գողանալ։

«Տանը միայնակ» հինգ մասից բացկացած ֆիլմաշարի առաջին մասը թողարկվել է 1990թ․-ին։ Քրիս Քոլամբուսի ժապավենը երկու «Օսկարի» է արժանացել եւ համաշխարհային հայտնիություն բերել գլխավոր դերակատարին՝ Մակոլեյ Կալկինին։

 



© NEWS.am STYLE