4 միլիոն դոլար մեկ զգեստի համար. աբսուրդի հասնող թանկարժեք զգեստներ՝ կարմիր գորգողուց

15:10   14 օգոստոսի, 2021

Այս զգեստներն արժեն, ինչպես մի շքեղ մեքենա կամ հարմարավետ տնակ օվկիանոսի ափին: Այս հոդվածում Ձեզ հետ կիսվում ենք, թե աստղերից ովքեր հագուստի համար չեն խնայել եւ գերազանցել են գնի բոլոր հնարավոր ռեկորդները:

Ջենիֆեր Լոուրենս (4 մլն դոլար)

Բոլոր ռեկորդները գերազանցում է Ջենիֆեր Լոուրենսի ճակատագրական հանդերձանքը, որով նա «Օսկար» է ստացել 2013 թվականին՝ կնոջ լավագույն դերի համար: Փքված կիսաշրջազգեստով Dior-ի զգեստը հանդիսատեսը երկար է հիշել, եւ դրա պատճառը ոչ միայն անսովոր դիզայնն է, այլեւ անհարմար ձեւվածքը, որը դարձել է աստղի ընկնելու պատճառը հենց պարգեւատրման ճանապարհին: Երբ հաղորդավարները հրավիրել են դերասանուհուն բեմ, որպեսզի նրան արձանիկ հանձնեն, նա սայթաքել է եւ ընկել աստիճանների վրա։ Վստահ ենք՝ Ջենն ինքը երկար կհիշի իր լեգենդար կերպարը․․․

Շարլիզ Թերոն (100 հազար դոլար)

Նույն թվականին Ջենին մրցակից էր Շարլիզ Թերոնը. կարմիր գորգուղու վրա նա հայտնվել է Christian Dior-ի՝ 100 հազար դոլար արժողությամբ կարճ սպիտակ զգեստով: Հանդերձանքն այնքա էլ պարզ չէր, որքան թվում էր առաջին հայացքից։ Միայն հագուստով աստղը չի սահմանափակվել եւ բարձրացրել է կերպարի գինը Harry Winston ապրանքանիշի ադամանդե ապարանջանների օգնությամբ, որոնք արժեցել են 4 մլն դոլար:

Քեյթ Բլանշեթ (200 հազար դոլար)

2007 թվականին «Օսկար»-ի ամենագեղեցիկ հագնված աստղի կոչումը իրավամբ բաժին է հասել Քեյթ Բլանշեթին։ Աստղը կարմիր գորգի վրա հայտնվել է Swarovski բյուրեղներով զարդարված Armani Privé զգեստով։ Զգեստի համար նա ստիպված է եղել վճարել 200 հազար դոլար, բայց արժեր․․․

Նիկոլ Քիդման (2 մլն դոլար)

Այդ զգեստով Նիկոլը փայլել է «Օսկար»-ի կարմիր գորգին՝ 1997 թվականին։ Դերասանուհին այն ժամանակ չէր հավակնում մրցանակի եւ պարզապես ընկերակցել է ամուսնուն՝ Թոմ Քրուզին, այնուամենայնիվ հենց նա էր դարձել երեկոյի գլխավոր աստղը։ Ջոն Գալյանոյի ձեռքի մետաքսե դեղին զգեստը նրան ապահովել է ոչ միայն ամենաոճային, այլեւ արարողության ժամանակ ամենաթանկ հագնված հայտնիի կոչումը. նրա հանդերձանքը գնահատել են 2 մլն դոլար:

Փերիս Հիլթոն (270 հազար դոլար)

Գլամուրի թագուհի Փերիս Հիլթոնը չի կարող ապրել առանց փայլուն իրերի: 2017 թվականին Hollywood Beauty Awards-ի արարողությանը, որտեղ նրան պետք է պարգեւատրեին լավագույն բույրի համար, նա ներկայացել էր August Getty շքեղ զգեստով, որը զարդարված էր 500 000 Swarovski բյուրեղներով: Դժվար չէ կռահել, որ այդ երեկո հայտնի շիկահերը փայլում էր մյուս աստղերից պայծառ:

Քեյթ Ուինսլեթ (100 հազար դոլար)

Չնայած, որ Valentino-ի անանուխի գույնի զգեստը, որով Քեյթ Ուինսլեթը փայլել է 2007 թվականի «Օսկար»-ի կարմիր գորգի վրա, բավականին պարզ տեսք ունի, այն արժեցել է 100 հազար դոլար:

Աղբյուրը՝ GettyImages

Լուսանկարները՝ Getty images



© NEWS.am STYLE