22:37 13 օգոստոսի, 2021Մոդել, դերասանուհի Անելյա Գուբրյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է շքեղ կերպարում։

Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարներում երիտասարդ դերասանուհին կրում է սեւ գույնի, խորը դեկոլտեով, երկարափեշ, ոտքերի հատվածում թափանցիկ հատվածներով զգեստով, ինչն էլ ավելի է ընդգծել նրա սլացիկ կազմվածքը։ Անելյայի մազերն արձակված են, նուրբ շպարով է։ Հրապարակմանը կից մեկնաբանությունների հատվածում մոդելի հետեւորդները բազում հաճոյախոսություններ են ուղղել՝ գրելով․ «Յուրահատուկ»։

Ավելի վաղ տեղադրված լուսանկարներում երիտասարդ դերասանուհին կրում էր կանաչ երանգի, համարձակ դեկոլտեով երկարափեշ զգեստ, ինչը համադրել էր սպորտային կոշիկների հետ։ Նա արձակել էր ուղիղ հարդարված մազերը, մեղմ շպարով էր։ Անելյայի կերպարն ամբողջացնում էր փոքրիկ պայուսակը։ Հետեւորդները բազում հաճոյախոսություններ էին հղել՝ գրելով․ «Տարբերվող», «Դրական ու սիրուն»։