10:47 14 օգոստոսի, 2021Դերասանուհի Անի Երանյանը, ով այս շրջանում գտնվում է ԱՄՆ-ում, նոր լուսանկար է հրապարակել, որում իկր հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է դասական կերպարում։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում դերասանուհին կրում է սպիտակ վերնաշապիկ, սեւ կոստյում։ Նա կերպարան է ընդունել նստած։ Անին առանց շպարի է, իսկ ձեռքերում պահում է արեւային ակնոց։ Հրապարակմանը կից դերասանուհին գրել է․
«Չիմացար ինչ եղավ…
Մեկին խեղդեց սերը…
Մյուսին հպարտությու՞նը….»։

Նշենք, որ ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին սեւ հագուստ էր կրում եւ արատահայտիչ շպարով էր, որն ընդգծում էր գեղեցկությունը։ «Չգիտեմ էլ իմ ու քո, երբևէ մեր, աշխարհը ինչից շնչահեղձ
եղավ՝ կարոտից,
հոգի հանող սիրուց,
թե լռությունից.
երևի բոլորը միասին»,- մեկնաբանություններում գրել էր Անին։