«Մենք կարող ենք ամեն ինչ, եթե մեզ չեք օգնելու, ապա գոնե մի խանգարեք…»․ Լիլիթ Մուրադյան

12:51   14 օգոստոսի, 2021

Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանը նոր հոլովակ է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ կերպարում։

View this post on Instagram

A post shared by Lilit Muradyan (@lilit_d_muradyan)

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Լիլիթը կրում է սպիտակ տոպ, մոխրագույն կոստյում։ Երկու երեխաների երիտասարդ մայրիկն արձակել է մազերը, նվազագույն շպարով է, իսկ նրա ամառային կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։

«Ո՞վ ենք մենք «կանայք» եւ ուրեմն այսօր եւ վաղը ու միշտ մենք լինելու ենք ուժեղ, համառ, սիրուն ու նպատակասլաց…Մենք կարող ենք ամեն ինչ, եթե մեզ չեք օգնելու, ապա գոնե մի խանգարեք… իրար օգնելով մենք կդառնանք ավելի լավը, դուք օգնում եք ինձ, որ ես օգնեմ ձեզ», - հրապարակմանը կից գրել է նա։

«Ո՞վ է ասել, որ կինը պարտավոր է միշտ անթերի տեսք ունենալ, ո՞վ է որոշում գեղեցկության չափանիշը, ո՞վ ունի իրավունք կնոջն ասելու «տեսքդ լավ չէ», «գիրացել ես», «շատ ես նիհարել», «դեմքիդ կնճիռներ են նշմարվում», «աչքերիդ տակ սև պարկեր են»։ Մեզ այսօր խաբում են՝ ցույց տալով աստղերի, ովքեր անգամ մեծ տարիքում երեւում են երիտասարդ, մեզ խաբում են թանկարժեք քսուքներով, սրսկումներով, կոսմետիկ պարագաներով, մենք անվերջ փորձում ենք ավելի գեղեցիկ դառնալ, բայց ոչ…

Դու արդեն գեղեցիկ ես, եթե քեզ սիրում են, ու դու սիրում ես, եթե քեզ սպասում են, որովհետեւ դու սպասված ես։ Մենք բոլորս ենք գեղեցիկ, երբեք թույլ չտաք, որ ձեզ կոմպլեքսավորեն արհեստական փաթեթավորումներով, մեր դեմքին եւ աչքերում մեր իսկ ապրած կյանքն է»-, ավելի վաղ Ինստագրամյան էջում գրել էր նա։



© NEWS.am STYLE