Հոլի Բերին նշում է 55-ամյակը. դերասանուհու մասնակցությամբ 5 ֆիլմ, որոնք կլրացնեն ձեր ժամանցը

19:05   14 օգոստոսի, 2021

Ամերիկացի դերասանուհի Հոլի Բերին այսօր՝ օգոստոսի 14-ին, նշում է ծննդյան 55-ամյակը: Իր կարիերան Բերին սկսել է՝ որպես մոդել, այնուհետեւ՝ մասնակցել գեղեցկության մրցույթների՝ ի վերջո ճանաչվելով «Միսս Ամերիկա», իսկ «Միսս տիեզերք 1986»-ին դերասանուհին նվաճել է  6-րդ տեղը:

Կինոաշխարհում Բերին եւս նվաճել է մի շարք տիտղոսներ, որոնցից ամենահեղինակավորը «Օսկար»-ում «Լավագույն դերասանուհու» կոչումն է՝ «Հրեշի պարահանդեսը»/Monster’s Ball դրամայի համար:

Այսօր առանձնացրել ենք դերասանուհու մասնակցությամբ 5 ֆիլմ, որոնք առաջարկում ենք դիտել երեկոյան:

«Կատու կինը»/Catwoman

«Զանգը»/The Call

«Առեւանգում»/Kidnap

«Մահանալ հաջորդ օրը»/Die Another Day

«Կատարյալ անծանոթը»/Perfect Stranger

Լուսանկարը՝ Getty Images



© NEWS.am STYLE