18:16 9 հոկտեմբերի, 2013Հայտնի հայազգի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը ներողություն է խնդրել Շերի երկրպագուներից: «Сегодня»-ի էսկլյուզիվ տեսանյութում Գարիկը բացատրել է, որ չէր ուզում ոչ ոքի նեղացնել, որ համարում է Շերին հիանալի երգչուհի:
«Խոսքը գնում էր միայն երգչուհու կերպարի մասին Եվա Բուշմինայի կատարմամբ: Ինչ վերաբերվում է Շերին, ապա ո՞վ եմ ես, որ նրա մասին խոսեմ», - բացատրեց Գարիկը:
Հիշեցնենք, որ Գարիկ Մարտիրոսյանի հայտարարությունն աննախադեպ իրարանցում է առաջացրել: Ռուսական շոումենը լեգենդար երգչուհուն դատարկամիտ է անվանել: Գարիկն այդ միտքը հնչեցրել է ուկրաինական «Ինչպես երկու կաթիլ» նախագծում:
Նախագծի բնույթը լեգենդար երգիչներին նմանակելն է:Մասնակիցներից Եվա Բուշմինան հանդես է եկել Շերի կերպարով: Երգչուհու կատարումից հետո Գարիկը գովերգել է նրան եւ վատ արտահայտվել Շերի մասին:
Մարտիրոսյանի կարծիքով Շերն ընդամենը դատարկամիտ երգչուհի է, ով 40 տարվա ընթացքում մեկ ալբոմ է թողարկել եւ ընդամենը մեկ հիթի երգչուհի է: Այդ կերպարի տակ ոչինչ չկա: Նա շնորհակալություն է հայտնել Եվային, որ նա կարողացել է այդ դատարկության մեջ իրենից մի մաս մտցնել:
Սակայն երգչուհու ռուս եւ ուկրաինացի երկրպագուներն այդ կարծիքը վիրավորական են համարում եւ հեռուստաընկերությունից պահանջում էին, որպեսզի Գարիկ Մարտիրոսյաը ներողություն խնդրի Շերից: