Թեյլոր Սվիֆթին հետապնդողին ձերբակալել են երգչուհու տանը

16:13   15 օգոստոսի, 2021

Տղամարդուն, որին մեղադրում էին Թեյլոր Սվիֆթին հետապնդելու մեջ, ձերբակալել են երգչուհու Նյու Յորքի տան նախասրահում, հաղորդում է TMZ-ը:

Պարբերականը գրում է, որ 28-ամյա Պատրիկ Նիսենը Նյու Յորք է ժամանել Նեբրասկայում գտնվող իր տնից ավտոբուսով՝ երգչուհուն որոնելու համար: Իրավապահ մարմինների աղբյուրները կայքին հայտնել են, որ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ուրիշի տուն ներխուժելու համար։ Երգչուհուն հետապնդողը բռնվել է այն բանից հետո, երբ նա շենք է մտել փակ դռների միջով, նրան նկատել է թիկնապահը։ «Սա միակ դեպքը չէ, երբ տղամարդը փորձել է մտնել Թեյլորի տուն», – հայտնում են պարբերականի աղբյուրները:

Taylor Swift Ama Photos and Premium High Res Pictures - Getty Images

TMZ պնդում է, որ Նիսենն ասել է ոստիկանությանը, որ սիրահարված է եղել Սվիֆթին։ Նկատենք, որ նա Instagram-ում ունի երգչուհու անձնական լուսանկարները։

Լուսանկարները՝ GettyImages



© NEWS.am STYLE