Լիզա Արզամասովան եւ Իլյա Ավերբուխը ծնողներ են դարձել

10:07   15 օգոստոսի, 2021

«Папины дочки» սերիալի 26-ամյա աստղ Լիզա Արզամասովան առաջին անգամ մայր է դարձել։ Ընտանիքի համալրման մասին դերասանուհին եւ նրա ամուսինը՝ 47-ամյա գեղասահորդ Իլյա Ավերբուխը, հայտնել են սոցցանցերի իրենց էջերում՝ գաղտնի պահելով երեխայի սեռը: Զույգն ամուսնացել է այս տարվա փետրվարին։

Վերջերս Լիզան խոստովանել է, որ հղիությունն իր կյանքի ամենաերջանիկ պահերից մեկն էր: Սիրելին շրջապատել է նրան խնամքով ու սիրով։ Նա ոչ մի բանի կարիք չի ունեցել ու լավ ժամանակ է անցկացրել։ Ի դեպ, 26-ամյա Արզամասովայի համար այս երեխան առաջինն է, իսկ 47-ամյա Իլյա Ավերբուխի համար՝ երկրորդը։ Նա արդեն որդի ունի գեղասահորդ Իրինա Լոբաչովայի հետ հարաբերություններից։



© NEWS.am STYLE