«Լավ հարաբերություններ ունեն»․ Մեգան Մարքլն ու Քեյթ Միդլթոնը պատմել են նոր համատեղ նախագծի մասին

14:22   15 օգոստոսի, 2021

Մեգան Մարքլի եւ Քեյթ Միդլթոնի միջեւ հարաբերությունները ոչ միայն կարգավորվել են, այլեւ նոր մակարդակի են հասել: Ամերիկյան USMagazine-ը հայտարարել է, որ Սասեքսի դքսուհին ցանկանում է Netflix-ում վավերագրական ֆիլմ թողարկել արքայազն Ուիլյամի կնոջ բարեգործության մասին:

«Մեգանն ու Քեյթն իրականում շատ լավ են հարաբերություններ ունեն եւ սկսել են ավելի հաճախ շփվել։ Մեգանը նրա հետ խոսել է Netflix-ի համար նախագծում համագործակցության մասին։ Վավերագրական ֆիլմ, որը կլուսաբանի Քեյթի բարեգործական գործունեությունը եւ այն հսկայական ազդեցությունը, որը նա ունեցել է», - գրում է հրատարակությունը:

Քեյթ Միդլթոնը ոչ միայն չի հրաժարվել համագործակցությունից, այլեւ մեծապես շոյվել է Մեգան Մարքլի ուշադրությունից:

Հիշեցնենք, Սասեքսի դուքսերի հարաբերությունները թագավորական ընտանիքի մնացած անդամների հետ լարվել են Օփրա Ուինֆրիին տված սկանդալային հարցազրույցից հետո։ Սակայն այն բանից հետո, երբ հայտնի դարձավ Մեգան Մարքլի երկրորդ հղիության մասին, Քեյթ Միդլթոնի հետ նրա հարաբերություններում սառույցը հալվել է:

 

Աղբյուրը՝ Radiokp.ru

Լուսանկարները՝ GettyImages



© NEWS.am STYLE