11:36 15 օգոստոսի, 2021Դերասանուհի Տաթեւիկ Ադումյանը, ով այս շրջանում նկարահանվում է «Խաբկանք» հեռուստասերիալում, նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառայի հրապուրիչ կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երիտասարդ դերասանուհին կրում է ամառային տրամադրություն հաղարդող պրինտով զգեստ։ Նրա մազերը կիսով չափ հավաքված են, նախապատվությունը տվել է վառ ու ընդգծված շպարին։ Կերպարը Տաթեւիկը հավադրել է ոճային ականջօղերի հետ։
«Շռայլ է նա, ով ավելին է տալիս, քան կարող է։ Հպարտ է նա, ով պակաս է վերցնում, քան իրեն պետք է», - կադրերը մակագրել է դերասանուհին։

Օրեր առաջ հրապարակված կադրերն արվել էին Սեւանում։ Դերասանուհին ջինսե տաբատ էր կրում, որը համադրել էր սպիտակ տոպի եւ մարզակոշիկի հետ։ Տաթեւիկն արձակել էր մազերը, իսկ մեկնաբանություններում գրել էր․ «Հոգու խաղաղությունից ավելի թանկ, թերեւս, միայն խաղաղ երկինքն է...»։