«Ընտանիք կազմելը դժվար չէ, բայց պահել այդ ընտանիքը…անսահման համբերություն, սեր, հարգանք, զիջումներ, խոհեմություն եւ տարիներ են անհրաժեշտ»․ Լիլիթ Մուրադյան

12:46   15 օգոստոսի, 2021

Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ամուսնու՝ հաղորդավար Վահե Խանամիրյանի, դստեր եւ որդու հետ։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Լիլիթը կրում է ծաղկային պրինտով, ուսերը բաց, երկարափեշ զգեստ։ Նրա մազերը հավաքված են, մեղմ շպարով է, որն ընդգծել է կարմիր շրթներկով։ Ընտանիքի անդամները մեղմ ժպտում են։

«Յուրաքանչյուր ուրախ ընտանեկան լուսանկարի հետևում թաքնված է մեկ ուրիշ կյանք, դժվարություններով ու բախումներով լի, ընտանիք կազմելը դժվար չէ, բայց պահել այդ ընտանիքը…անսահման համբերություն, սեր, հարգանք, զիջումներ, խոհեմություն և տարիներ են անհրաժեշտ, տարիներ, որոնք ձեզ երկու անծանոթից կդարձնեն հարազատ հոգիներ։ Սեր եմ ուղարկում բոլորիդ», - գրել է Լիլիթ Մուրադյանը։

«Ո՞վ ենք մենք «կանայք» եւ ուրեմն այսօր եւ վաղը ու միշտ մենք լինելու ենք ուժեղ, համառ, սիրուն ու նպատակասլաց…Մենք կարող ենք ամեն ինչ, եթե մեզ չեք օգնելու, ապա գոնե մի խանգարեք… իրար օգնելով մենք կդառնանք ավելի լավը, դուք օգնում եք ինձ, որ ես օգնեմ ձեզ», - ավելի վաղ գրել էր հաղորդավարուհին։



© NEWS.am STYLE