«Յուրաքանչյուր ծնող սիրում է իր երեխային, բայց իմ սերը հիվանդագին է»․ Լիլիթ Բասյանի շնորհավորանքը որդուն

13:44   15 օգոստոսի, 2021

Սննդաբան Լիլիթ Բասյանը նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է նրա եւ դերասան Ալեքսանդր Բաբասյանի որդին՝ Ալեքսը, որի ծննդյան օրն է այսօր։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրին կից սննդաբանը շնորհավորելով որդու տարեդարձը՝ գրել է․ «Մայրիկի կյանք, ծնունդդ շնորհավոր։  

Որդիս, ես չեմ դադարում շնորհակալություն հայտնել քեզ, որ ինձ ես ընտրել, որպես քո մայր։

Յուրաքանչյուր ծնող սիրում է իր երեխային, բայց իմ սերը հիվանդագին է, այդպես եմ ես այն անվանում։

Դու իմ օդն ես, իմ կյանքն ես։ Որդիս, շնորհակալություն այս 7 տարիների համար, քանի որ ես դարձա մայր: Հարստություն է քեզ ունենալը։ Առողջ ու երջանիկ եղիր։ Ես ուզում եմ, որ դու միշտ հաջողակ լինես կյանքում, ես ուզում եմ, որ դու երբեք տխուր չլինես։ Ալեքս, սիրում եմ քեզ. Հիշիր, ես քո բերդն եմ, ես քո ընկերն եմ, դու միշտ լավագույնն ես ինձ համար»:

Օրերս հրապարակված կադրերում Լիլիթը կերպարանք էր ընդունել մեքենայում։ Նա կրում էր մարմնագույն երանգի հագուստ։ Լիլիթի մազերն արձակված էին, նախընտրել էր նուրբ շպար։ Հրապարակմանը կից Լիլիթը կիսվել էր իր մտքերով․

«Շատերը քեզ չեն հասկանա և պետք էլ չէ...

Շատերը կդատապարտեն քեզ, բայց հենց իրենք կլինեն դատապարտելի:

Շատերը քեզ կքննադատեն, բայց գնա առաջ և մի հանձնվիր։

Մի լսիր, թե ինչ են խոսում, լսիր միայն քո սրտին։

Բոլորը կարող են դավաճանել քեզ, միայն դու ինքդ չես դավաճանի քեզ

Դու ես քո մոլորակը։

Հիշիր, որ երբեք չես կարող վերաշարադրել օրդ և րոպեդ։ Երբեք մի վատնիր ժամանակդ։ Գնահատիր ինքդ քեզ և քո կյանքը», - գրել է նա։



© NEWS.am STYLE