«Բոլորս իրար սեր ու հարգանք ենք պարտք»․ Մանե Գրիգորյան

15:41   15 օգոստոսի, 2021

Հաղորդավարուհի Մանե Գրիգորյանը դստեր հետ մեկնել է ծովափնյա հանգստի, որտեղից հետեւորդների ու երկրպագուների հետ կիսվում է լուսանկարներով եւ տեսանյութերով։

Instagram-ում տեղադրված կադրերում հաղորդավարուհին կերպարանք է ընդունել ծովափին։ Նա կրում է սեւ գույնի, ուսերը բաց զգեստ։ Հաղորդավարուհու  մազերն արձակված են, նա առանց շպարի է, իսկ կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղադրված կադրերում հաղորդավարուհին կերպարանք էր ընդունել ծովափին։ Նա կրում էր կապույտ երանգի լողազգեստ, ինչն էլ ավելի էր ընդգծել նրա սլացիկ կազմվածքը։ 

«Իմ լավագույն լուսանկարիչը Կայան ա», - հրապարակումը մակագրել էր Մանե Գրիգորյանը, իսկ հետեւորդներն իրենց հերթին բազում դրական խոսքեր էին ուղղել՝ գրելով․ «Անթերի գեղեցկություն»։



© NEWS.am STYLE