Ջենիֆեր Լոպեսը Instagram-ում չի հետեւում նախկին փեսացուի էջին եւ ջնջել նրա հետ բոլոր լուսանկարները

17:04   15 օգոստոսի, 2021

Եվրոպայում ամառային երկարատեւ արձակուրդից հետո, որն ավելի շատ նման էր մեղրամիսի, 48-ամյա Բեն Աֆլեքը եւ 52-ամյա Ջենիֆեր Լոպեսը ժամանել են տուն, որտեղ անմիջապես վերադարձել են նախկինում հետաձգված գործերին՝ ոչ միայն աշխատանքային, այլեւ անձնական: Այս շաբաթ լրագրողները զույգին նկատել են Բեւեռլի Հիլզում, որտեղ նրանք համատեղ ձեռք բերման համար անշարժ գույք են փնտրում։ Իսկ Լոպեսը որոշել է կարգուկանոն հաստատել իր Instagram - ում. երգչուհու ուշադիր հետեւորդները նկատել են, որ Ջենիֆերը ջնջել է իր նախկին փեսացուի՝ 42-ամյա Ալեքս Ռոդրիգեսի բոլոր լուսանկարներն ու տեսանյութերը: Ավելին, աստղն այլեւս չի հետեւում նրա էջին։

Ռոդրիգեսը դեռ հետեւում է իր նախկին սիրելիի էջին եւ նույնիսկ երբեմն նրա հետ լուսանկարներ է հրապարակում իր էջում: Դժվար է ասել, թե կարոտում է Ջեյ Լոյին, քանի որ վերջերս Մոնակոյում մարզիկին նկատել են անհայտ շիկահերի ընկերակցությամբ։ Ի դեպ, մոտավորապես նույն ժամանակ Մոնակոյով շքեղ զբոսանավով լողում էին Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը։ Նրանք ուղեւորվում էին Իտալիայի ափեր Սեն Տրոպեից, որտեղ նշում էին Լոպեսի ծննդյան օրը:

Алекс Родригес и Дженнифер Лопес

Հիշեցնենք, որ Ջենիֆերն ու Ալեքսը սկսել են հանդիպել 2017թ․-ի սկզբին, իսկ նշանադրվել են 2019թ․-ի մարտին։ Նրանք երկու անգամ ստիպված են եղել հետաձգել հարսանիքը պանդեմիայի պատճառով, սակայն նրանց հարաբերությունների խզման մասին լուրերն առաջ են անցել հարսանիքի ամսաթվի մասին տեղեկատվությունից: 2021 թվականի ապրիլին հայտնի դարձավ, որ նրանք բաժանվել են։

 

Աղբյուրը՝ Spletnik.ru



© NEWS.am STYLE