Մայքլ Ջեքսոնի բաճկոնից մինչեւ 80 հազար դոլար արժեքով տիկնիկ. աստղերի երեխաների ամենաթանկարժեք նվերները

23:15   22 օգոստոսի, 2021

Peopletalk-ը ներկայացրել է ամենաթանկարժեք նվերները, որոնք աստղերը մատուցել են իրենց երեխաներին։

Քարդի Բի

Ռեփերը մեկամյա դստերը 80 հազար դոլար արժեքով զարդեր է նվիրել. նա ադամանդե ականջօղեր եւ թեւնոցներ էր գնել, ինչով, իհարկե, պարծեցել էր Ինստագրամում։ շ

Քիմ Քարդաշյան

Քիմ Քարդայանն ու Քանյե Ուեսթն ավագ դստեր՝ Նորթի վեցամյակին նրան նվիրել էին Մայքլ Ջեքսոնի պիջակը, որն աճուրդում շահել էին 65 գազար դոլարով։ Քիմը խոստովանել է, որ Նորթը երաժիշտի մեծ երկրպագուն է, այդ պատճառով էլ նվերը ստացվել է։

Սանդրա Բուլոկ

Հեռավոր 2001թ․ին Սանդրան որդեգիր տղայի՝ Լուիսի համար (երեխան այդ ժամանակ մեկ տարեկան էր դառնում) ձեռք է բերել Էնդի Ուորհոլի «Դեղձերը» նարը։ Դերասանուհին դրա համար 14 հազար դոլար է վճարել։

Բեյոնսե

Առաջին ծննդյան տոնի առիթով Բլյու Այվին աստղային ծնողներից Բարբի է ստացել, որի զգեստը զարդարված էր ադամանդներով։ Խաղալիքը, աչ ավել, ոչ պակաս, 80 հազար դոլար արժեր։ Ի դեպ, Բեյոնսեի ընկերուհին՝ երգչուհի Քելի Ռոոուլանդը, նույն տոնի համար փոքրիկին տիկնիկների համար լոգարան էր նվիրել, որը պատված էր 5,5 հազար ոլար արժեքով Swarovski քարերով։

Սալմա Հայեք

Ծննդյան 12-ամյակին դերասանուհու եւ միլիարդատեր Ֆրանսուա Անրի-Պինոի դուստրը՝ Վալենտինան, ոչ թե խաղալիք է ստացել, այլ իր անունով անշարժ գույք Լոս Անջելեսում 12 միլիոն դոլարով։

Քայլի Ջեններ

Քայլին դստերը՝ Սթորմիին, 200 հազար դոլար արժեքով պոնի է նվիրել։ Կենդանին Լոս Անջելես տեղափոխվել է Հոլանդիայից։ Կենդանուն տվել են Ֆրոուզեն անունը, ինչը հիշեցնում է «Սառցե սիրտը» մուլտֆիլը։

 

Լուսանկարները` Instagram, SpashNews, John Salangsang/Invision/AP

 



© NEWS.am STYLE