ՕԳՈՍՏՈՍԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   17 օգոստոսի, 2021

ԽՈՅԵՐ

Խոյերի մոտ բարեհաջող կզարգանան այսօր սկիզբ առած ցանակացած հարաբերություններ: Դուք հեշտությամբ կհասկանաք, ում հետ կարելի է ընդհանուր լեզու գտնել, իսկ ում հետ՝ ոչ: 

ՑԼԵՐ

Այսօր կարող են տարաձայնություններ ծագել ընկերների եւ բարեկամների հետ, բայց դժվար թե լուրջ վեճեր լինեն: Մի շտապեք ծանոթություններ հաստատել: Մի' ծանոթացեք նրանց հետ, ում չեք կարող վստահել:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Երկվորյակների մոտ այսօր բարեհաջող կլինեն ճանապարհորդությունները: Բարձր է լինելու անսպասելի առաջարկությունների եւ հրավերերի հավանականությունը: 

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր շատ հանդիպումներ կունենաք, սակայն նրանցից ոչ բոլորը հաճելի կլինեն: Բացի այդ, հնարավոր է ստիպված հաստատեք կոնտակտներ այնպիսի մարդկանց հետ, ովքեր Ձեզ մոտ կտրուկ հակակրանք են առաջացնում: 

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Օրն, ընդհանուր առմամբ, վատ չի ընթանա, սակայն Ձեզ այն դուր չի գա. Դուք կլինեք նյարդայնացած, անհամբեր, չափազանց քննադատաբար տրամադրված Ձեր մտերիմների եւ սիրելիի հանդեպ: 

ԿՈՒՅՍԵՐ

 Այսօր Ձեզ համար շատ բարեհաջող օր է լինելու, որը չափազանց հարմար է անցյալում ծրագրավորված մտադրությունները իրականացնելու համար: Բացի այդ, բարեհաջող ավարտ կունենան նաեւ հանպատրաստի քայլերը, քանի որ Ձեր ներքին ձայնը Ձեզ կհուշի, ինչպես գործել:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր Ձեզ համար բարդ կլինի, սակայն Դուք կպահպանեք Ձեր հոգենկան հանգիստը, չեք տրվի վատ տրամադրության ազդեցությանը: Հնարավոր է, որ տհաճ կամ Ձեզ անհանգստացնող լուրեր ստանաք: 

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր Ձեր կողմից հաստատված ծանոթությունները դժվար թե լուրջ հարաբերությունների սկիզբ դառնան: 

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Ձեր տրամադրությունն այսօր չի փչանա, եթե որեւէ բան այնքան էլ լավ չընթանա: Միայն սիրո հարցում դժվար թե հաջողակ լինեք, սակայն Դուք միանգամայն հանգիստ կսպասեք այն պահին, երբ Ձեր փողոցում էլ տոն լինի:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այծեղջյուրների մոտ այսօր լարված կլինեն հարաբերությունները ամենամտերիմ մարդկանց հետ, այդ թվում նաեւ իրենց սիրելիների հետ: Հնարավոր են տարաձայնություներ, խանդի տեսարաներ:

ՋՐՀՈՍՆԵՐ

 Եղեք միանգամայն անկեղծ նրանց հետ, ում սիրում եք: Դա լավ հարաբերություններ եւ փոխադարձ վստահություն պահպանելու լավագույն տարբերակն է: Ե

ՁԿՆԵՐ

Մի' վերաբերվեք այսօրվա իրադարձություններին չափազանց լրջորեն. Չէ՞ որ նրանք անցողիկ են: Ոչ մի լուրջ փոփոխություններ այսօրվա օրը չի բերի: 



© NEWS.am STYLE