Բռնել էր ձեռքը. Քորթնի Քարդաշյանն ընկերոջն օգնել է հաղթահարել կյանքի գլխավոր վախը

12:15   16 օգոստոսի, 2021

Քորթնի Քարդաշյանը եւ նրա ընտրյալի՝ Թրեւիս Բարքերը, հաճախ են կիսվում իրենց սիրո արտասովոր դրսեւորումներով, սակայն այս անգամ պապարացիներին հաջողվել է սրտառուչ նկարներ ստանալ։ Քորթնին ու Թրեւիսը ձեռք ձեռքի բռնած քայլել են Քայլի Ջենների մասնավոր ինքնաթիռոց Մեքսիկա մեկնելուց հետո։ Երաժիշտը տառապում է աէրոֆոբիայով եւ 2008թ․-ից սկսած ինքնաթիռ չէի նստել։

13 տարի առաջ Բարքերը սարսափելի ավիավթարի է ենթարկվել եւ հրաշքով է փրկվել։ Բացի նրանից՝ ողջ է մնացել նրա եւս մեկ ընկեր այն դեպքում, երբ անձնակազմի օդաչուներ եւ երաժիշտի երկու ընկերներ տեղում մահացել են։ Ինքնաթիռի մոտ խնդիրներ են առաջացել, եւ այն չի կարողացել թեթեւ վայրէջք կատարել։ Թրեւիս Բարքերը վթարից հետո երկար ժամանակ վերականգնվել է. երաժիշտի մարմնի 65 տոկոսը ախտահարված էր այրվածքներով, եւ նա 26 վիրահատության կարիք է ունեցել։  

View this post on Instagram

A post shared by Kourtney Kardashian (@kourtneykardash)

Մասնավոր ինքնաթիռով այդ չարաբաստիկ ուղեւորությունից հետո Թրեւիսը վախենում է ավիաթռիչքներից եւ հրաժարվել է օգտվել ինքնաթիռներից։ Ժամանակին այդ խնդրի հետեւանքով նրա «Blink-182» ռոք խմբի հյուրախաղերը զգալիորեն կրճատվել են․ Բարքերը խմբի թմբկահարն է։

Սակայն տպավորություն է, որ Քորթնիին հաջողվել է սիրելիին օգնել է հաղթահարել վախը։ Զույգին նկատել են ինքնաթիռքի մոտ՝ ձեռք ձեռքի բռած։ Նրանց ընկերակցել են Քորթնիի մայրը՝ Քրիս Ջեններն ընտրյալի՝ Քորի Հեմբլի հետ։

Աղբյուրը՝ Peopletalk

 



© NEWS.am STYLE