Մարինկա Խաչատրյանը՝ սպորտային կերպարում

11:41   16 օգոստոսի, 2021

Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված է գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Մարինկան սպորտային տաբատ ու շապիկ է կրում, արձակել է մազերը։ Կերպարն ամբողջացնում են աքսեսուարները՝ արեւային ակնոց, ժամացույց։ «Ձեզ լավ օր»,- մեկնաբանություններում գրել է երիտասարդ դերասանուհին։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին սպիտակ շորտ էր կրում ու շապիկ, վառ տոպ։ Մարինկան արձակել էր մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ լայնեզր գլխարկ, արեւային ակնոց, վզնոց։ Հետեւորդները նրան դրական խոսքեր էին գրել․ «Սիրուն», «պայծառ աղջիկ»։



© NEWS.am STYLE