Աննա Գրիգորյանի նոր ֆոտոշարքը

14:46   16 օգոստոսի, 2021

Դերասանուհի Աննա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հրապուրիչ կերպարում է։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Աննան սեւ բոդի է կրում, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Դերասանուհին արձակել է մազերը, նախապատվություն է տվել արտահայտիչ շպարին, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ Մեկնաբանություններում հետեւորդները դրական մեկնաբանություններ են գրել։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Աննան սեւ շապիկ էր կրում։ Դերասանուհին արձակել էր ուղիղ հարդարված ու մազերն ու ցույց տվել բնական գեղեցկությունը․ նա շպարված չէր։ Կերպարն ամբողջացրել էր նուրբ վզնոցը։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու դրական խոսքեր գրել․ «Աննա, դու գեղեցկուհի ես»։ Ըստ սոցիալական ցանցում արված նշման՝ լուսանկարն արվել էր Ռուսաստանում՝ Սոչիում։



© NEWS.am STYLE