«Երկու շաբաթ, եւ ավարտվում է ամառը». Լուսինե Թովմասյանի լողափնյա կերպարը

16:55   16 օգոստոսի, 2021

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ծովափնյա կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Լուսինե Թովմասյանը լողազգեստ է կրում: Երկու երեխաների գեղեցկուհի մայրիկն արձակել է մազերն ու լայնեզր գլխարկ է կրում։ Լուսինեն շպարված չէ, իսկ կերպարն ամբողջացնում է նուրբ վզնոցը։ «Երկու շաբաթ, եւ ավարտվում է ամառը։ Պատրա՞ստ եք նոր աշխատանքային եւ ուսումնական տարվան»,- գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Լուսինե Թովմասյանը ծաղկային պրինտով երկարափեշ զգեստ էր կրում, ամառային սանդալներ։ Նրա մազերն արձակված էին, նախապատվությունը տվել էր նվազագույն շպարին։ Կադրերն արվել էին Կիպրոսում։



© NEWS.am STYLE