«Գեղեցկուհի». Արփի Գաբրիելյանի լուսանկարը հանգստից

17:57   16 օգոստոսի, 2021

Դերասանուհի, երգչուհի Արփի Գաբրիելյանը նոր լուսանկար է հրապարակել ընտանեկան հանգստից։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Արփին սեւ հագուստ է կրում, նույն գույնի գլխաշոր։ Երիտասարդ մայրիկը նախապատվություն է տվել արտահայտիչ շպարին, կերպարն ամբողջացրել են խոշոր ականջօղերը։ «Գեղեցկուհի»,- մեկնաբանություններում հետեւորդները հաճոյախոսություններ են գրել նրան։

Օրերս տեղադրված կադրերում Արփին սեւ տոպ էր կրում, որը համադրել էր հետաքրքիր նախշերով շորտի ու վերնաշապիկի հետ։ Երգիչ Միհրան Ծառուկյանի կինն արձակել էր մազերն ու կերպարն ամբողջացրել աքսեսուարներով՝ խոշոր ականջօղեր, արեւային ակնոց։ «Արեւ սիրողը»,- մեկնաբանություններում այս հեշթեգն էր օգտագործել Արփին։  



© NEWS.am STYLE