Հայտնի է պատմության ընթացքում «ամենաեկամտաբեր» դերասանի անունը

15:03   16 օգոստոսի, 2021

Եթե կարծում եք, թե պատմության ընթացքում ամենահաջողակ դերասանը Լեոնարդո դի Կապրիոն է կամ Բրեդ Փիթը, սխալվում եք։ Deadline-ի հաղորդմամբ՝ ամենաեկամտաբեր դերասան է ճանաչվել Սիլվեստր Ստալոնեն։

Եվ դա այն պատճառով, որ 60 տարվա ընթացքում նրան հաջողվել է խաղալ վարձույթում ամենահաջողակ ժապավեններում։ Առաջատարի իր դիրքերը Սիլվեստրն ապահովել է «Ինքնասպանների ջոկատ․ զորահավաք» ֆիլմի շնորհիվ, որում շնաձկների թագավորի դերում է՝ ժապավենի գլխավոր կերպարներից մեկը։ Միայն առաջին հանգստյան օրերի ընթացքում հակահերոսների մասին պատմությունն ավելի քան 70 միլիոն դոլար է հավաքել։

Չի կարելի չընդունել, որ դերասանը կարողանում է կռահել նախագծերի հաջողությունը։ 1970-1980-ականներին հանդիսատեսի կողմից ճանաչման արժանացան «Ռոքի» եւ «Ռեմբո» ֆիլմաշարերը, իսկ 1990-ականները Ստալոնեի համար նշանավորվեցին այնպիսի ժապավեններով, ինչպիսիք են «Լեռնագնացը» եւ «Կործանողը»։ Արդեն նոր հազարամյակում դերասանի մասնակցությամբ հանրանաճաչ են դարձել «Անզուսպները», «Փախուստի ծրագիր» նախագծերը։ Եվ սա Սիլվեստր Ստալոնեի վառ դերերի ամբողջական ցանկը չէ։

Աղբյուրը՝ Peopletalk

Լուսանկարը՝ Jason LaVeris/FilmMagic file



© NEWS.am STYLE