20:41 16 օգոստոսի, 2021Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Ալինան ամառային զգեստ է կրում, որը բաց է ուսերի հատվածում։ Դերասանուհին արձակել է մազերն ու նախապատվություն տվել վառ դիմահարդարմանը։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները։ Հետեւորդները դերասանուհուն դրական խոսքեր են գրել․ «Տիկնիկ»։

Ավելի վաղ դերասանուհին շնորհավորել էր ամուսնու ծննդյան օրը՝ գրելով․ «Իմ կես, օրհնված լինի ծնունդդ, թող մեր բոլոր բարի նպատակները կատարվեն Աստծո կամոք ու օգնությամբ: Եվ թող, որ քո սրտի ամենանվիրական երազանքը, որը վերափոխեցիր նպատակի կատարվի եւ Հայքը վերադառնա Հայերին»։