«Միշտ էլ կարող ես փոխվել ու դառնալ քո լավագույն տարբերակը». Մադոննան այսօր նշում է 63-ամյակը (ֆոտո)

19:35   16 օգոստոսի, 2021

Փոփ թագուհի Մադոննան այսօր՝ օգոստոսի 16-ին, նշում է ծննդյան 63-ամյակը: Ամերիկացի երգչուհին համաշխարհային մշակույթի ամենաազդեցիկ կերպարներից է, որն իր ոճով ու երգացանկով երկար տարիներ է՝ ոգեշնչում է տարբեր սերունդների ներկայացուցիչների: Մադոննան հաջողության հասնելու իր բանաձեւն ունի. ներկայացնում ենք փոփ աստղի ոգեշնչող ու հետաքրքիր մտքերից մի քանիսը:

«Ես ծիծաղում եմ ինձ վրա, ես ինձ լուրջ չեմ վերաբերվում: Կարծում եմ՝ դա նոր մակարդակ է, որից մարդիկ պետք է կառչեն: Պետք է կարողնաս ծիծաղել, հատկապես՝ ինքդ քեզ վրա»:

«Շատ մարդիկ վախենում են բարձրաձայնել այն, ինչ ուզում են, դրա համար էլ նրանք դա չեն ստանում»:

«Ուժն այն է, երբ քեզ ասում են, որ չեն սիրում, իսկ դու դրանից չես կոտրվում»:

«Համարձակություն է սիրել մեկին առանց պայմանների, առանց փոխադարձ սպասումների՝ միայն տալով: Դա, իսկապես, համարձակություն է պահանջում, որովհետեւ մեզանից ոչ ոք չի ցանկանում խոցելի դառնալ»:

«Հայտնի լինելու վատագույն կողմը, ինչպես մարդիկ են ասում, անձնական կյանք չունենալն է, նաեւ այն միտքը, որ դու չես կարող սխալներ գործել, որովհետեւ մարդիկ մանրադիտակով են հետեւում այն ամենին, ինչ դու անում ես»:

«Ինձ համար աշխարհում ամենակարեւորն իմ ընտանիքն է»:

«Աղքատն այն մարդն է, ում հաճույքները կախված են ինչ-որ մեկի թույլտվությունից»:

«Լինում են պահեր, որ հավատս չի գալիս, որ ես այսքան մեծ եմ արդեն, բայց հիմա ես ֆիզիկապես ինձ ավելի լավ եմ զգում, քան 10 տարի առաջ: Երբեք չեմ բողոքում Աստծուն, թե մի բան պակասում է կյանքումս»:

«Երբ քաղցած եմ, հաց եմ ուտում: Երբ ծարավ եմ, ջուր եմ խմում: Երբ զգում եմ, որ ինչ-որ բան պիտի ասեմ, ասում եմ»:

«Կապ չունի, թե ով ես, ինչ ես արել ու որտեղից ես գալիս՝ միշտ էլ կարող ես փոխվել ու դառնալ քո լավագույն տարբերակը»:

Լուսանկարները՝ Մադոննայի՝ Facebook-ի պաշտոնական էջից



© NEWS.am STYLE