«Պարզ, գեղեցիկ». Մարջան Ավետիսյանի լուսանկարը

10:48   17 օգոստոսի, 2021

Դերասանուհի Մարջան Ավետիսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Ինստագրամում հրապարակված կադրերում դերասանուհին վագրային պրինտով, երկար զգեստ է կրում, որը համադրել է ցածրակրունկների հետ։ Դերասանուհին արձակել է մազերն ու ոճային պայուսակ ընտրել։ Կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։ Հետեւորդները նրան դրական խոսքեր են գրել․ «Պարզ, գեղեցիկ»։

Ավելի վաղ տեղադրված լուսանկարում Մարջան Ավետիսյանը պատկերված էր իր մայրիկի հետ։ Դերասանուհին բնական կերպարում էր։ Կրում էր սպիտակ վերնաշապիկ։ Ընտանեկան ջերմ կադրին կից դերասանուհին գրել էր․ «Սիրուն մամաս»։



© NEWS.am STYLE