«Ոսկե կազմ». հայտնի են «Ձայնը» նախագծի հոբելյանական եթերաշրջանի մարզիչների անունները

16:25   16 օգոստոսի, 2021

Ռուսական «Առաջին ալիքը» հայտնել է «Ձայնը» նախագծի հոբելյանական՝ տասներորդ եթերաշրջանի չորս մարզիչների անունները։

Մարզիչների աթոռները կզբաղեցնեն Դիմա Բիլանը, Պելագեան, Ալեքսանդր Գրադսկին եւ Լեոնիդ Ագուտինը՝ ժյուրիի ոսկե կազմը, որը լավ հայտնի է հանդիսատեսին։ 10-րդ եթերաշրջանում նախագիծը նոր ստուդիա կունենա, որում կարճ ժամանակ հետո անց կկացվեն հոբելյանական եթերաշրջանի նկարահանումները։

Կույր լսումներին կմասնակցի 120 վոկալիստ Ռուսաստանից եւ աշխարհի այլ երկրներից, այդ թվում Ավստրալիայից եւ ԱՄՆ-ից, որոնք հաջողությամբ հաղթահարել են նախնական քասթինգը։ Նրանց շարքում է նաեւ 18 մասնակից, որոնք անցել են ընդունելությունը, սակայն չեն հասցրել ելույթ ունենալ նախորդ եթերաշրջանում։

Տասներորդ եթերաշրջանը վարի Դմիտրի Նագիեւը։

«Ձայնը» նախագծի նոր եթերաշրջանը կմեկնարկի աշնանը։

Լուսանկարը՝ Մաքսիմ Լի/«Առաջին ալիք»



© NEWS.am STYLE