Երեխաների հետ, բայց առանց Ջեյ Լոյի. ինչպես է Բեն Աֆլեքը նշել ծննդյան օրը

19:11   16 օգոստոսի, 2021

Նախօրերին Բեն Ֆելքը 49-ամյակը նշել է երեք դուստրերի հետ, որոնք լույս աշխարհ են եկել Ջենիֆեր Գարների հետ ամուսնության ընթացքում։

Դերասանին լուսանկարնել են Լոս Անջելեսում 15-ամյա Վայոլետի, 12-ամյա Սերաֆինայի եւ 9-ամյա Սեմյուելի հետ զբոսանքի ընթացքում։ Նրանք գնում էին ընտանիքի ընկերոջը տեսակցելու։

Պարզ չէ՝ արդյոք Բենն այդ օրվա համար այլ ծրագրեր ունեցել է, թե ոչ։ Մինչ նա ժամանակ էր անցկացնում մտերիմների հետ, նրա սիրելին՝ 52-ամյա Ջենիֆեր Լոպեսը, հանգստանում էր դստեր՝ 13-ամյա Էմմայի հետ։ Հնարավոր է՝ զույգը երեկոյան միավորվել է տոնական ընթրիքի շուրջ։

Լոպեսն ու Աֆլեքը, որոնք 2004թ․-ին բաժանվել են նշանադրությունը չեղարկելուց հետո, միավորման մասին լուրերի առիթ են տվել մայիսին Մոնտանայում ռոմանտիկ հանգստից հետո։ Թվում է՝ 52-ամյա երգչուհին եւ 49-ամյա դերասանն այդ ժամանակներից ի վեր անբաժան են։

Աղբյուրը՝ Peopletalk

Լուսանկարները՝ M. Brown/Getty Images, BackGrid



© NEWS.am STYLE