Բրիթնի Սփիրսը մեկնաբանել է իր հղիության մասին լուրերը

11:15   17 օգոստոսի, 2021

Ամերիկացի փոփ երգչուհի Բրիթնի Սփիրսը մեկնաբանել է լուրերը, թե երեխայի է սպասում ընկերոջից՝ Սեմ Ասգարիից։ Երգչուհին հրապարակում է արել Ինստագրամյան էջում։

Սփիրսի խոսքով՝ հիմա խոսք չի կարող լինել հղիության մասին ներարգանդային պարույրի պատճառով, որը տեղադրվել է, երբ ինքը հոր խնամակալության ներքո է եղել։ «Ներարգանդային պարույր է տեղադրվել, որ ես չհղիանամ։ Հիմա ես ցանկանում եմ ամուսնանալ եւ երեխայի լույս աշխարհ բերել։ Ես ցանկանում էի հեռացնել պարույրն ու երեխա ունենալ, սակայն խնամակալս թույլ չէր տալիս։ Նրանք չեն ցանկանում, որ ես երեխա ունենամ»,- հայտնել է աստղը։

Սփիրսը նաեւ նշել է, որ նախկինում ամաչում էր իր կազմվածքից, սակայն այժմ ցանկանում է, որ բոլորը տեսնեն ու գնահատեն իր մարմնի գեղեցկությունը։ «Հիմա ինքս ինձ այլ անկյունից եմ նայում։ Ես գեղեցիկ կին եմ, ոչնչից չպետք է վախենամ»,- գրել է նա։

Օգոստոսի 13-ին հայտնի է դարձել, որ փոփ երգչուհու հայրը՝ Ջեյմի Սփիրսը, պատրաստ է 13 տարվա խնամակալությունից հետո հրաժարվել դստեր նկատմամբ վերասհսկողությունից։ Արտիտսի հայրը հերքում է նաեւ, որ երբեւէ նրան ստիպել է իր կամքին հակառակ ինչ-որ բան անել, այդ թվում ելույթ ունենալ բեմում, ասվում է փաստաթղթում։

Լուսանկարը՝ Wireimage



© NEWS.am STYLE