«Խայտառակություն». «Մեծ պայթյունի տեսության» աստղը կգնի ձիուն, որն օլիմպիական խաղերի ընթացքում բռնության է ենթարկվել

13:19   17 օգոստոսի, 2021

Ամերիկացի դերասանուհի Քեյլի Կուոկոն, որն առավել հայտնի է «Մեծ պայթյունի տեսություն» սերիալում Փեննի դերով, իր զայրույթն է արտահայտել Գերմանիայի օլիմպիաան հավաքանակի վերաբերյալ։

Կուոկոյի կարծիքով՝ գերմանական հնգամարտիկ Աննիկի Շլոյի մարզիչը չպեըք է այնդքան կոպիտ հարվածեր ձիուն այն պատճառով, որ այն հրաժարվում էր ենթարկվել մրցության ընթացքում։ Մրցավարները մարզչին որակազրկել են կենդանու հետ կոպիտ վերաբերմունքի պատճառով։

Դերասանուհին նշել է, որ ձիավորը եւս անպատշաճ վարքագիծ չի դրսեւորել՝ չի կառավել ձիուն, այլ «հանձնվել» է եւ օլիմպիական արենայում սլացել ատասվելով։

Միջադեպից հետո կենդանասեր դերասանուհին հայտարարել է, որ իր պարտքն է ձիուն գնել անբարեխղիճ տերերից։

«Սա օլիմպիական մրցություն չէ։ Սա սպորտաձեւ գարշելի, վիրավորական ներկայացում է։ Այդ թիմը պետք է ամաչեր։ Ձիավորն ու նրա մրցավարը իսկական խայտառայություն են։ Ես կգնեմ այդ ձիուն եւ դրան ցույց կտամ կյանքը, որին այն արժանի է։ Նշեք արժեքը»,- Կուոկոյի խոսքերը մեջբերել է Metro-ն։

Աղբյուրը՝ Radiokp.ru

Լուսանկարը՝ Getty Images



© NEWS.am STYLE