Disney-ի հետ սկանդալից հետո. Սքարլեթ Յոհանսոնը կխաղա Ուես Անդերսոնի նոր ֆիլմում

14:14   17 օգոստոսի, 2021

Ամերիկացի դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը դեր է ստացել Ուես Անդերսոնի նոր ֆիլմում, որն այժմ նկարահանվում է Իսպանիայում, հայտնում է The Hollywood Reporter-ը։

Պարբերականի հաղորդմամբ՝ բացի «Marvel»-ի ֆիլմերի աստղից՝ ժապավենում կխաղան Բիլ Մյուրեյը, Թոմ Հենքսը, Մարգո Ռոբին, Թիլդա Սուինթոնը, Էդրիան Բրոուդյին, Ջեյսոն Շվարցմանը եւ Ռուպերտ Ֆրենդը։ Չի հստակեցվում, թե ինչ դեր կկատարի Յոհանսոնը։

Սպասվում է, որ Անդերսոնը նկարահանումները կավարտի սեպտեմբերի վերջին։ Նոր ժապավենի սյուժեի մանրամասները գաղտնի են պահվում։ Ժապավենն առայժմ անվանում չունի։

Յոհանսոնն արդեն իսկ աշխատել է Անդերսոնի նախագծերից մեկի վրա։ Նա հնչյունավորել է «Շների կղզի» մուլտֆիլմի հերոսներից մեկին, որը թողարկվել է 2018թ․-ին։

Աղբյուրը՝ Gazeta.ru

Լուսանկարը՝ Valerie Macon AFP/File



© NEWS.am STYLE