«Դոմ 2»-ի նախկին մասնակիցը հայտնել է, թե Քսենիա Սոբչակը նախագծի համար իրականում որքան գումար է ստացել

23:11   17 օգոստոսի, 2021

«Դոմ 2»-ի նախկին մասնակից Ռոման Տերտիշնին, որն առավել հայտնի է Մայ Աբրիկոսով կեղծանունով, վստահեցրել է, որ հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը սկանդալային իրապատում-շոուն վարելու համար ավելի քիչ է վաստակել, քան հայտնել է հոգեբան Վերոնիկա Ստեպանովայի հետ հարցազրույցի ընթացքում։

Սոբչակը հայտարարել է, որ շոուն վարելու համար 100 հազար դոլար է ստացել։ Սակայն Բրիկոսովի խոսքով՝ դա իրականությանը չի համապատասխանում։ Բլոգերը հայտնել է, որ Սոբչակն ամսվա համար 21 հազար դոլար է ստացել։ Ընդ որում, նրա գործըներ Քսենիա Բորոդինան երեք անգամ քիչ է ստացել։ Մինչ այժմ նախագծում աշխատող հաղորդավարուհու աշխատավարձն այդ ժամանակ կազմում էր 6-8 հազար դոլար։

«Այսինքն՝ Քսենիան ցանկանո՞ւմ է ասել, որ լինելով 23-ամյա ուսանողուհի, չունենալով փորձ հեռուստատեսությունում, կոպիտ ասած՝ զվարճացող լինելով, պարզապես արժանի էր 3,5 անգամ ավելի շատ գումար ստանալ, քան «փողոցից աղջիկ» Բորոդինան։ Ինչի՞ համար։ Ո՞ր վաստակների համար»,- Ինստագրամյան էջում գրել է Աբրիկոսովը։



© NEWS.am STYLE