Նուրբ. Սիլվա Հակոբյանի լուսանկարը

21:45   17 օգոստոսի, 2021

Երգչուհի Սիլվա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում երգչուհին պատկերված է գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Սիլվան մուգ գույնի շապիկ է կրում ու լայնեզր գլխարկ։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերն ու արտահայտիչ շպար ընտրել։

Օրերս տեղադրված կադրերում երգչուհին ջինսե տաբատ էր կրում, որը համադրել էր բաց գույնի շապիկի ու բարձրակրունկների հետ։ Սիլվան արձակել էր մազերը, բնական շպարով էր։ «Հայաստանս աշխարհում մի հատ է։ Պաշտում եմ քեզ, Հայաստան»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE